Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հանդիպման ելքը վճռված չէ

Հանդիպման ելքը վճռված չէ
29.04.2016 | 09:55

Անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Աթլետիկո»-«Բավարիա» դիմակայության առաջին հանդիպման արդյունքին` բավարական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այսպես է արտահայտվել. «Խաղային ժամանակի 75 տոկոսի ընթացքում մենք հաջողությամբ վերահսկում էինք գնդակը: Սովորաբար մենք այսքան շատ գոլային պահեր չենք ստեղծում, սակայն այս խաղում ունեցանք: Չգիտեմ էլ` Չեմպիոնների լիգայում քանի թիմ է այսքան պահ ունեցել, որքան մենք: Արդյունքը վատն է, սակայն մենք դեռ իննսուն րոպե ունենք «Ալյանց Արենայում»»:


Հետխաղյա ասուլիսում տպավորությունները կիսել է նաև «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն. «Առաջին խաղակեսը գրեթե այնպես անցկացրինք, ինչպես պլանավորել էինք: Երկրորդ կեսում մրցակիցն ավելի ուժեղ էր, բայց մենք մեզ վստահ էինք զգում ու լավ պաշտպանվում: Կարծում եմ, որ կիսաեզրափակչի ելքը դեռ չի որոշվել, որովհետև պատասխան խաղում երկրպագուները կաջակցեն «Բավարիային», սակայն մենք արտագնա խաղում գոլ խփելու հնարավորություն կունենանք։ Խաղը հավասար կլինի ինչպես այսօր: Տեսնենք, թե ով ավելի լավ կօգտվի իր հնարավորություններից»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ