Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ
02.05.2016 | 23:18

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ արդեն հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում եղել էր 2007-ին:
Առաջին նախագահի հետ Լեռնային Ղարաբաղ է մեկնել Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը:

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ