ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ղարաբաղյան խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով

Ղարաբաղյան խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով
04.05.2016 | 01:31

Պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն:
Նալբանդյանը նախագահին է ներկայացրել Հելսինկի այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ գործակցությունը։ Զրուցակիցները քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ամրապնդման հարցեր, շեշտել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժը, գործարար կապերի խթանման կարևորությունը: Նալբանդյանը Ֆինլանդիայի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի` Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և տեղեկացրել իրադրության կայունացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին։
Նախագահ Նինիստյոն, Ֆինլանդիայի անվերապահ աջակցությունը հայտնելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին, ընդգծել է, որ խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով։ Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հրատապ միջազգային խնդիրների՝ մերձավորարևելյան զարգացումների, միգրացիոն հոսքերի, ուկրաինական ճգնաժամի շուրջ:

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ