ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Հայտնի են ուսանողական խաղերի ձյուդոյի առաջնության հաղթողները

Հայտնի են ուսանողական խաղերի ձյուդոյի առաջնության հաղթողները
09.05.2016 | 09:22

Ավարտվել է ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով ձյուդոյի առաջնությունը։ Վեց քաշային կարգերում մասնակցել են 10 բուհի 50 ուսանող մարզիկներ։ Մրցանակային տեղեր են գրավել՝

60 կգ քաշային կարգում՝
1-ին տեղ՝ Հրաչյա Նիկողոսյան- ՖԿՀՊԻ,
2-րդ տեղ՝ Համազասպ Հայրապետյան- ԵՊՀ,
3-րդ տեղ Անդրանիկ Մարգարյան- ՀՊՏՀ Գյումրի,
3-րդ տեղ Ժորա Խառատյան- ԵՊՀ։

66 կգ քաշային կարգում՝
1-ին տեղ՝ Դավիթ Ղազարյան- ՎՊՀ,
2-րդ տեղ՝ Ժորա Սահակյան- ՖԿՀՊԻ,
3-րդ տեղ՝ Լավրենտի Սարգսյան- ՀԱՊՀ,
3-րդ տեղ՝ Վազգեն Մարգարյան- ՖԿՀՊԻ։

73 կգ քաշային կարգում՝
1-ին տեղ՝ Գոռ Ավագյան- ՖԿՀՊԻ,
2-րդ տեղ՝ Արտեմ Իրիցյան- ՀԱՊՀ,
3-րդ տեղ՝ Մերուժան Աղասյան- Տերնոպոլի ՏՀ,
3-րդ տեղ՝ Կարեն Հովսեփյան- Գորիսի պետ. Համալսարան։

81 կգ քաշային կարգում՝
1-ին տեղ՝ Ռոբերտ Կիրակոսյան- ՖԿՀՊԻ,
2-րդ տեղ՝ Թելման Ամիրխանյան- ԵՊՀ,
3-րդ տեղ՝ Լևոն Մովսիսյան- ՀԱԱՀ։

90 կգ քաշային կարգում՝
1-ին տեղ՝ Հարություն Աբրահամյան- ՀՊՏՀ,
2-րդ տեղ՝ Դավիթ Ներսեսյան- ԵՊՀ,
3-րդ տեղ՝ Խաչատուր Թամարյան- ՀԱՊՀ,
3-րդ տեղ՝ Արտակ Երվանդյան- ՀԱՊՀ։

90+ կգ քաշային կարգում՝
1-ին տեղ՝ Ժորա Լոգզյան- ՖԿՀՊԻ,
2-րդ տեղ՝ Ալեն Անաքյան- ՎՊՀ,
3-րդ տեղ՝ Արամ Ալեքսանյան ՀԱՊՀ։

Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ