ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վալերի Պերմյակովի գործի շրջանակներում ՌԴ-ում հարուցված քրեական գործը կասեցվել է

Վալերի Պերմյակովի գործի շրջանակներում ՌԴ-ում հարուցված քրեական գործը կասեցվել է
14.05.2016 | 00:13

Վալերի Պերմյակովի գործի շրջանակներում ՌԴ-ում քրեական գործեր հարուցվել են, սակայն կասեցվել են՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ դատական նիստերի ժամանակ իր ներկայացրած՝ ՌԴ-ում գործով նոր քրեական գործեր հարուցված լինելու վերաբերյալ միջնորդությանն ի պատասխան դատարանը ստացել է գրություն, որը մայիս 13-ի նիստի ժամանակ փոխանցվել է փաստաբաններին: «Ստացված գրության մեջ նշված է, որ դեպքից մեկ շաբաթ անց Չիտայում հարուցվել է քրեական գործ պաշտոնատար որոշ անձանց նկատմամբ, այդ թվում բժիշկների:

Հետագայում քրեական գործերը կարճվել են այն հիմնավորմամբ, որ նրանց արարքում հանցակազմ չի եղել, քանի որ ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն: Արձանագրվել է, որ Պերմյակովի մոտ անընդհատ գործող հոգեկան հիվանդություն չկա, այսինքն՝ խրոնիկ բնույթի չէ, այլ ժամանակավոր, իսկ տվյալ հատվածում նա առողջ է եղել, այդ պատճառով էլ պաշտոնատար անձի գործողություններում հանցակազմ չեն նկատել»,-ասել է Միհրան Պողոսյանը:

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ