Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

«Նվաճողականության գաղափարը բնորոշ է և քրիստոնեությանը, և իսլամին»

«Նվաճողականության գաղափարը բնորոշ է և քրիստոնեությանը, և իսլամին»
17.05.2016 | 20:47

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր վերջին հարցազրույցներից մեկում խոսելով Եվրոպան պատուհասած միգրացիոն ճգնաժամի, քրիստոնյաների ու մուսուլմանների հնարավոր համերաշխ համակեցության մասին՝ ասել է, որ նվաճողականության գաղափարը բնորոշ է և քրիստոնեությանը, և՛ իսլամին: «Չեմ ժխտի, որ նվաճողականության գաղափարը հատուկ է իսլամին, բայց հատուկ է նաև քրիստոնեությանը: Մաթևոսի ավետարանում Քրիստոսն իր առաքյալներին ուղարկում է դեպի բոլոր ազգերը, ինչը նվաճողականության գաղափարի օրինակ է»,-ասել է Պապը: Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում քրիստոնյաներն ու մուսուլմանները դեռևս կարող են իրար հետ խաղաղ ապրել` որպես օրինակ բերելով Լիբանանը: The Guardian-ը գրում է, որ ֆրանսիական La Croix կաթոլիկ շաբաթաթերթի հետ զրույցում պոնտիֆիկոսն անդրադարձել է վերջերս Լոնդոնի քաղաքապետ ընտրված Սադիք Խանին` նկատելով, որ նա արտահայտում է մուսուլմանների` Եվրոպայի հետ ինտեգրման գաղափարը: Խոսելով միգրացիոն ճգնաժամի մասին` կաթոլիկների հովվապետը նշել է, որ Եվրոպան իրականում հնարավորություն չունի ընդունելու Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից ժամանած միլիոնավոր փախստականներին, սակայն նա հիշեցրել է, որ փախստականները փախչում են իրենց երկրներից պատերազմների, գործազրկության ու իրենց կյանքին սպառնացող վտանգների պատճառով:

Պապը հերքել է իսլամիստական ծայրահեղականության ու բուն իսլամի կապը, նա քննադատել է, որ ներգաղթյալներն ու փախստականները Եվրոպա ժամանելուց հետո հասարակությանն ինտեգրվելու փոխարեն մեկուսացվում են:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ