Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Որևէ մեկը չի կարող լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ու ազատության ձայնը»

«Որևէ մեկը չի կարող լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ու ազատության ձայնը»
20.05.2016 | 11:15

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստում քննարկվել են նախագահի՝ Վիեննա այցի արդյունքները: «Տեղյակ եք, որ համանախագահ երկրների արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որը հիմնականում համահունչ է հայկական կողմի առաջարկություններին: Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք հայտարարությամբ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ Վիեննայից Երևան վերադառնալիս ինքնաթիռում նախագահն իր հարցազրույցում մանրամասն անդրադարձել է այցին. «Այնտեղ նոր փաստաթուղթ չի քննարկվել, հիմնականում խնդիրը վստահության մեխանիզմների, խաղաղության ամրապնդման վերաբերյալ է, որ 1994 թվականի զինադադարն անժամկետ է, որ նոր զինադադար չի կարող լինել, Ադրբեջանը պետք է ստանձնի այն պարտավորությունները, որ ստանձնել է 1994 թվականի զինադադարով»: Շարմազանովի խոսքով՝ որևէ նոր սկզբունք չկա, խնդիրը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունքի իրացում և խաղաղ կարգավորում:
«Որևէ մեկը չի կարող լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ու ազատության ձայնը»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ