Իտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ պաշտոնից, չնայած մտադրություն ունի ակումբը վաճառել չինացի ներդրողներին: «Չինացիները ցանկանում են վռնդել ինձ «Միլանից»: Ես խնդիր եմ, ինչն արգելակում է բանակցությունները: Ես ցանկանում եմ կետ ներառել, ըստ որի ևս 3 տարի կլինեմ ակումբի նախագահ, բայց նրանք համաձայն չեն»,- հայտարարել է Սիլվիո Բեռլուսկոնին:
Նա պատրաստ է վաճառել «Միլանի» 70 տոկոս բաժնետոմսերը, մնացած 30 տոկոսն ավելի ուշ: Սպասվում է, որ գործարքը կկնքվի հունիսին և կարժենա 740 միլիոն եվրո: