Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ասում են...

Ասում են...
24.05.2016 | 00:23

... թե Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունում որոշակի տարաձայնություններ կան ապագա մարտավարության առումով. մի մասն առավել արմատական պայքարի կողմնակից է, մյուսները կարծում են, թե բզին ձեռքով խփելը ոչինչ չի տա, մանավանդ որ այս պահին քաղաքական դաշտում համախմբում ապահովել իրենց չի հաջողվում:

Ոմանք էլ մտածում են, որ պետք է մոտ-մոտ անել իշխանություններին, որպեսզի հնարավոր լինի անկաշկանդ խաղալ, հետո «կերևա»: Ընդ որում, բնավ էլ այնպես չէ, որ նորաստեղծ կուսակցությունը Վարդան Օսկանյանի վերահսկողության տակ է. ինչպես ԲՀԿ-ում, այնպես էլ այստեղ հիմնական մոդերատորը Վահե Հովհաննիսյանն է, ով կարողանում է թե՛ ԲՀԿ-ի, թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ անգամ իշխանությունների հետ լեզու գտնել:

Դիտվել է՝ 5309

Մեկնաբանություններ