ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Չավին համոզված է, որ Գվարդիոլան կփոխի անգլիական ֆուտբոլի դեմքը

Չավին համոզված է, որ Գվարդիոլան կփոխի անգլիական ֆուտբոլի դեմքը
27.05.2016 | 09:28

«Բարսելոնի» նախկին կիսապաշտպան, համաշխարհային ֆուտբոլի հանրահայտ անուններից մեկը՝ Չավին, համոզված է, որ Գվարդիոլան կփոխի անգլիական ֆուտբոլի դեմքը. «Նրան մեծ հնարավորություններ են տրված «Մանչեստր Սիթիում»: Կարծում եմ, որ նա կփոխի անգլիական ֆուտբոլի դեմքը: Եթե կա մեկը, որ ունակ է փոխելու այդ ընկալումը, Գվարդիոլան է: Դա հրաշալի հնարավորություն է, սակայն նա հայտնվելու է մեծ ճնշման տակ, քանի որ Պեպից սպասումները միշտ էլ մեծ են: Ներկա պահին նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է»:


Հիշեցնենք, որ բարսելոնյան փառահեղ տարիներից հետո Գվարդիոլայի վերջին աշխատատեղը Մյունխենի «Բավարիան» էր: Նրան հաջողվեց ավարտված մրցաշրջանում դուբլ արձանագրել՝ գավաթը նվաճելուց զատ թիմը հասցնելով չեմպիոնական բարձունքի: Սակայն նա չկարողացավ իրականացնել գլխավորը, ինչի համար և հրավիրվել էր «Բավարիա»: Մյունխենցիները Չեմպիոնների լիգայում կարողացան հասնել միայն կիսաեզրափակիչ: Եզրափակչի դռները նրանց առջև փակողը Մադրիդի «Աթլետիկոն» էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ