Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հարյուրավոր երեխաների հետ հանդիպման ժամանակ խոսել է միգրացիոն ճգնաժամի մասին՝ նշելով, որ փախստականները վտանգավոր չեն, այլ՝ վտանգի մեջ են:
The New York Daily News-ը գրում է, որ պոնտիֆիկոսը խոսելիս ձեռքին ունեցել է կարմիր գույնի փրկարար ժիլետ, որ կրել է դեպի հունական Լեսբոս կղզին ուղևորվող նավում խորտակված սիրիացի փոքրիկ աղջնակը: «Նա այժմ դրախտում է ու վերևից նայում է մեզ»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Նա դժգոհություն է հայտնել եվրոպական պետություններից, որ հրաժարվում են ընդունել փախստականներին՝ նրանց մեջ տեսնելով պոտենցիալ վտանգ: