«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Արտաշավանի դպրոցում բացվեց Քյարամ Սլոյանի կիսանդրին

Արտաշավանի դպրոցում բացվեց Քյարամ Սլոյանի կիսանդրին
30.05.2016 | 23:18

Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի անունով: Դասասենյակում բացվեց նաև զինվորի կիսանդրին:
Արարողությանը մասնակցում էին զինվորի հայրն ու մայրը, նրանք հուզված համբուրում էին արձանը: «Էսօր ինչ-որ մի բան թեթևցավ իմ վրեն: Հեսա կեթամ տուն՝ էնքան չեմ նեղվի, որ էսօրվա էսքան բանը տեսա՝ ինչ-որ մի կողմս թեթևցավ: Անպայման ես օրեկան էլ կգամ, թազա ծաղիկներ կբերեմ, կգամ էրեխուս տենամ՝ էթամ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Քյարամի հայրը՝ Քյալաշը:


Մարտակերտում ապրիլի սկզբին զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել էին, քանի որ նրա անդամատված գլուխն ավելի ուշ էին ծնողներին փոխանցել: Քյարամը մինչև վերջ կռվել է հակառակորդի դեմ, երբ փամփուշտները վերջացել են՝ մենակ չթողնելով հրամանատարին: Քսանամյա զինվորի մեծարմանը մայրն արցունքն աչքերին ասում էր, թե ցավը մեծ է, բայց որդին արդեն անմահ է. «Ցավ ա, բայց ես հպարտ եմ իմ էրեխու համար, որ էս ձևի անուն ունի, հերոս ա: ՈՒրախ եմ: Ցավը մնում ա ցավ, ինչ ուզում ես արա, բայց էլի՝ սրտի հովանք ա»:


Մայիսի 28-ին Հանրապետության տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը Քյարամ Սլոյանին հետմահու պարգևատրեց առաջին աստիճանի մարտական խաչ շքանշանով: Հայրը, որ ստացել է որդու պարգևը, ոգևորված էր, ասում է՝ շնորհակալ է հայ ժողովրդին, որ Քյարամի մահից հետո մինչև վերջ մնացին իրենց կողքին:
«Գնացի խրամատի մեջ, որտեղ որ էրեխուն սպաներ ին՝ գլխարկն էր դրված, մեկ էլ ծաղիկ էր դրած: Իրա շորերն, գթալն, ամանը, վեշավոն՝ սաղ բերեր եմ»,- պատմեց Քյալաշ Սլոյանը: Քյարամի ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում էր ապրում, զինվորի հոգեհանգիստը անցկացնում էին հորեղբոր տանը: Ապրիլի սկզբին, երբ այցելել էինք Սլոյանների տուն, եղբայրը՝ Համիկը, պատմում էր, թե՝ Քյարամի երազանքն էր տունը սարքել, խոստացել էր վերադառնալուն պես աշխատանք գտնել, գումար վաստակել ու խոնավ տնակից ընտանիքին դուրս բերել: Երկու ամիս անց բարերարների օգնությամբ նախկին տնակի տեղում քարե տունն է կանգնած: Համիկը, ցույց տալով սենյակները, ասում է՝ եղբոր երազանքն իրականություն դարձավ:

Դիտվել է՝ 2353

Մեկնաբանություններ