Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթեր» մարզադաշտում Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի վստահ հաղթանակով՝ 4:0 հաշվով:
2-րդ րոպեին Խավի Գարսիան գնդակն ուղարկել է սեփական դարպասը: 6 րոպե անց Հովհաննես Համբարձումյանը կրկնապատկել է հաշիվը: Երկրորդ խաղակեսում գոլերի հեղինակներ են դարձել Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը: