Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ե՞րբ է սկսելու աղոթել Ադրբեջանը

Ե՞րբ է սկսելու աղոթել Ադրբեջանը
06.06.2016 | 12:06

Միլիոնավոր մուսուլմաններ աշխարհի տարբեր անկյուններում երկուշաբթի սկսում են Ռամադանի սուրբ ամսվա պահքը: Ռամադանն ուղեկցվում է աղոթքներով, լուսաբացից մինչև մայրամուտ ծոմապահությամբ և գիշերային տոնախմբություններով: Associated Press-ը գրում է` Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությամբ հայտարարվել է, որ Ռամադանի նոր լուսինը նկատվել է կիրակի երեկոյան:

Ինդոնզեզիայի տեղական մամուլը ևս հայտարարել է, որ ծոմապահությունն սկսվելու է երկուշաբթի օրվանից: Ռամադանն սկսվում է նաև Սինգապուրում, Եմենում, Լիբանանում, Սիրիայում, Կատարում, Քուվեյթում, Հորդանանում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Աֆղանստանում և Պաղեստինում:

Մուսուլմանները հետևում են լուսնային օրացույցին և լուսնի երևալու մեթոդաբանությամբ պայմանավորված՝ տարբեր երկրներում Ռամադանի տոնակատարությունը կարող է սկսվել 1-2 օրվա տարբերությամբ: Իրանը և Պակիստանը դեռ պաշտոնապես չեն հայտարարել Ռամադանի սկիզբը:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ