Հռոմի Հովհաննես Պողոս II պապի արյան կաթիլներ պարունակող գործվածքը գողացել են Քյոլնի տաճարից՝ հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Գերմանիայի ոստիկանությանը: Մասունքի բացակայությունը կիրակի նկատել է տաճարի այցելուներից մեկը և տեղյակ պահել եկեղեցու ներկայացուցչին: Մասունքը պահվում էր ապակյա անոթի մեջ, որը տեղադրված էր Հովհաննես Պողոս II պապի (1978-2005) արձանի դիմաց: Ոստիկանության տեղեկացմամբ` ապակյա անոթը արձանի մոտից անհետացել է շաբաթ գիշերվանից մինչև կիրակի առավոտ: