ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԼՂ օմբուդսմենը հանդես է եկել պատգամավորի նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարությամբ

ԼՂ օմբուդսմենը հանդես է եկել պատգամավորի նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարությամբ
07.06.2016 | 10:35

«Այսօր` հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացել»,- հայտարարել է ԼՂ օմբուդսմենը՝ շարունակելով.

«Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն»: Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի:

«ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում հետևելու է փաստի վերաբերյալ քննության ընթացքին»,- ասված է տարածված հայտարարությունում:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ