ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրել է, որ ակնկալում է՝ որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կայանալիք հանդիպումները կնպաստեն փոխադարձ վստահության հաստատմանը, կարագացնեն վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը և պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի համար: