ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ և ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում, ՈՒկրաինայում և Մերձավոր Արևելքում ճգնաժամերը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Փարիզ: Նախատեսվում է անցկացնել կարծիքների խորացված փոխանակում միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ, անշուշտ, անդրադարձ կկատարվի նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության թեմաներին, ուկրաինական, Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի և մերձարևելյան կարգավորման հեռանկարներին»,- հայտարարել է նա հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ: