Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Մոսկվան ԵԱՀԿ-ին չի հեռացնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից

Մոսկվան ԵԱՀԿ-ին չի հեռացնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից
24.06.2016 | 01:01

Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը փարատեց բոլոր մտահոգությունները, որ Ռուսաստանը, իբր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր ձևաչափ է փնտրում՝ բանակցային գործընթացից հեռացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (նույնիսկ նշեց, որ Ռուսաստանը, իբր, ամեն ինչ իր ձեռքում է կենտրոնացնում)՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ նախագահների հանդիպումը ցույց տվեց, որ դրանք անհիմն լուրեր կամ, հնարավոր է, ոչ պրոֆեսիոնալ վերլուծություն են:

«Ինչպես գիտեք, հանդիպումը կայացավ: Հիշեցնեմ հայտնի փաստը, որ նման ձևաչափը նախկինում նույնպես օգտագործվել է կողմերի կողմից՝ զգայուն հարցերը քննարկելու համար: Բնականաբար, պահպանվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապը, այլև սերտ համագործակցությունը համանախագահ երկրների «եռյակի» ներկայացուցիչների հետ: Մենք այդ մասին ասել ենք նաև հանդիպումից առաջ: Համանախագահ երկրների ներկայացուցիչները տեղեկացվել են, Սանկտ Պետերբուրգում համապատասխան քննարկումներ են կայացել: Հանդիպման ընթացքում այդ հարցին ամենևին էլ ոչ երկրորդական նշանակություն է տրվել. խոսքը պոստ-ֆակտում տեղեկացնելու մասին չէ, հակառակը, հարցերի մշակումը, համանախագահ երկրներին տեղեկացնելը հանդիպումից շատ առաջ է արվել: Հիշեցնեմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հաղորդագրություն է հրապարակվել, որը հետագայում խմբագրվել է՝ կապված այն հանգամանքի հետ, որ նման գագաթնաժողովների մասին տեղեկացնելը նախարարության իրավասությունը չէ: Այդ հաղորդագրությունում ասված է, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Գ. Կարասինը հանդիպել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ, զրույցի ընթացքում քննարկվել է նաև Սանկտ Պետերբուրգում նախանշված հանդիպումը՝ դրա նախապատրաստման ընթացքը, բովանդակությունը և այլ հարցեր»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով, ձևաչափի և բովանդակության առումով պահպանվել է ամբողջ պոտենցիալը, որը կուտակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Ինձ թվում է՝ այն, որ կողմերը հրապարակայնորեն կողմ արտահայտվեցին պետերբուրգյան հանդիպմանը, վկայում է նրանց համար տվյալ ձևաչափի կարևորության մասին: Հարցն այն է՝ ինչպես անել, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջ ընթանան: Եթե կողմերն իրենք բարձր են գնահատել այդ հանդիպումն ու ներդրված ջանքերը, դա լավագույն ապացույցն է, որ հանդիպումն օգտակար էր: Ես մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների բազմաթիվ հաղորդագրություններ եմ կարդացել՝ հանդիպման արդյունքների օգտին, և նրանք նույնպես բարձր են գնահատել»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ