ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Տոտալ վերահսկման և մարդկանց ու հասարակության կառավարման գործիք

Տոտալ վերահսկման և մարդկանց ու հասարակության կառավարման գործիք
08.07.2016 | 08:57

ՈՒնիվերսալ էլեկտրոնային (ID) քարտերի ներդրումը կանխիկ դրամը վերացնելուն և Հայտնության գազանի հասարակարգը ազդարարելուն նախորդող փուլն է:
Հաջորդիվ ID չիպը պլաստիկ քարտից տեղադրվելու է անմիջապես մարդու մաշկի տակ:
Առաջին անգամ է մարդկության պատմության մեջ, երբ ստորագրած պայմանագրերի համաձայն (2002 թ.՝ Նոր Օռլեանում, իսկ 2005 թ.՝ Մոնրեալում), համարյա միաժամանակ աշխարհի բոլոր երկրներում՝ քաղաքացու անձը հաստատող ավանդական փաստաթղթերի փոխարեն ներդրվում են ID քարտեր նույնականացման ծածկագրով («էլեկտրոնային անձնագիր»), որոնք պատրաստված են ընդհանուր համաշխարհային ստանդարտով և հաստատված ՄԱԿ-ի հատուկ կառույցի՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (IKAO).


ID քարտը փոխներգործող էլեկտրոնային միկրոպրոցեսորային սարք է, որ ծառայում է քարտ ունեցող անձի և կենսաչափական տվյալների համապատասխանությունը համակարգչով ստուգելուն: Այդ քարտերի միջոցով անհոգի համակարգը կարողանում է ճանաչել մարդուն՝ նրա ID և կենսաչափական տվյալների հիման վրա, որպես անշունչ մի առարկա՝ աշխարհի ցանկացած կետում: Այս հանգամանքը արդեն բավականին ստույգ խոսում է մարդկային աստվածակերպ անձի արժանապատվության ստորացման և ոտնահարման մասին:
IKAO-ի փաստաթղթերում մասնավորապես ասվում է. «Այսօրվա աշխարհում, որը գիտակցում է անվտանգության խնդիրը, գլոբալ համակարգչային փոխներգործումը դարձել է ստիպողական անհրաժեշտություն» (IKAO Doc9303 T.1): Փաստորեն, ID քարտը ոչ թե պարզապես ճանաչում է «աշխարհի քաղաքացու» անձը, այլև իջեցնում է այն ապրանքի մակարդակի:


Մարդու կենսաչափական տվյալների հավաքումը՝ էլեկտրոնային նույնականացնող և անձի իսկությունը ստուգող սարքերում և հետագայում ավտոմատիկ ճանաչման համար տվյալների պահուստում տեղադրումը, ուղղակիորեն ոտնահարում է անձի արժանապատվությունը, նաև այլ սահմանադրական նորմերը՝ ազատության իրավունքը, անձնական և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Այս իրավունքներն ու ազատությունները ենթակա չեն սահմանափակման նույնիսկ արտակարգ իրավիճակներում: Այսպիսով, կենսաչափական փաստաթղթերի ներդրումը գործողություն է, որ ուղղված է վերացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:


ID քարտի հիմնական գործողությունը ոչ միայն քաղաքացուն և նրա ֆայլ-դոսիեին ունիկալ, անփոփոխելի, ցմահ ID վերագրելն է, այլև այն կամավոր ընդունելն ու օգտագործումն է մարդու կողմից: ID-ն մարդու թվային անունն է, որը փոխարինում է մարդու անվանը, ինչն ամբողջությամբ խարխլում է անձի իրավական, սոցիալական և հոգևոր կարգավիճակը: Ի դեպ, միջազգային ստանդարտը հստակ տարանջատում է փաստաթղթի համարը և մարդու անձնական ծածկագիրը, որը նույնականացնում է անձը:


ID-ն իդեալական գործիք է անձի տոտալ վերահսկման և կառավարման համար, որը մարդուն դարձնելու է ղեկավարվող օբյեկտ և զրկելու է նրան աստվածաշնորհ ազատությունից:
Շատ մարդիկ հարցնում են. «Ինչպե՞ս է հնարավոր կառավարել մարդուն ID քարտի միջոցով»: Արդեն հիմա բազմաթիվ վարչական և ծառայողական շենքերը աշխարհի տարբեր երկրներում սարքավորված են անցակետային համակարգերով, որտեղ առանց չիպերի անգամ վերելակը կանչել հնարավոր չէ: Իսկ ID քարտերով մուտքը հնարավոր է միայն այն հարկ կամ սենյակ, որ թույլատրված է անվտանգության ծառայության կողմից տվյալ համակարգի կոնկրետ աշխատողին: Մարդը կարող է մտնել իր աշխատասենյակը միայն ID և կենսաչափական տվյալները ներկայացնելուց հետո: Հետագայում ցանկացած մարդու, որ ընդունել է ID քարտը, կարելի է ստիպել շարժվել որոշակի երթուղիով և միայն որոշված ժամանակ:

Համակարգի տերերին ոչ հաճելի որևէ քաղաքացու հեշտությամբ կարելի է զրկել նյութական բարիքներ ձեռք բերելու միջոցներից՝ վայրկենական արգելափակելով նրա քարտը ցանկացած ժամկետով: Իսկ պատճառը կարող է լինել համակարգի տերերի կողմից հաստատված «վարքագծի կանոնների» խախտումը, որոնք հնարավոր է հակասեն ավետարանական պատվիրաններին և մարդու խղճին: Դժվար որևէ մեկը մտածի, թե ID ստանալով իր անձի վրա իշխանությունը կամավորապես հանձնում է կառավարող համակարգի անհայտ տիրոջը: Հանձնում է անսահման օգտագործման բոլոր իր փաստաթղթերը, իր աշխատանքային գործունեության, եկամուտների և դրամական կուտակումների, անշարժ գույքի, սոցիալական վիճակի, իր սեփական հայացքների, կրոնական պատկանելության, իր առողջության, բարեկամական կապերի մասին ամբողջ ինֆորմացիան: Ընդ որում, այդ տեղեկությունները ոչ միայն կուտակվելու են, այլև ավտոմատ մշակվելու են տերերի կողմից՝ քարտի տիրոջ «վարքը» վերահսկման տակ պահելու նպատակով:


Քարտ ունեցողը իր տիրոջը հանձնում է բոլոր սեփական դրամական միջոցները, իրավունք է տալիս նրան վերահսկելու իր բոլոր եկամուտներն ու ծախսերը, խնայողությունները, ստանալու աշխատավարձը, վճարելու կոմունալ ծառայությունները... Ընդ որում, կանխիկ դրամը տերը հատկացնելու է մարդուն իր հայեցողությամբ հաստատված չափով (կամ ընդհանրապես զրկելու է): Իրականում քարտ ունեցողը համակարգի տիրոջն է տալիս սեփական գումարները ազատ տնօրինելու իր իրավունքը: Եվ, որպես օրենք, ունիվերսալ քարտը պարունակում է մի քանի «էլեկտրոնային դրամապանակներ, ընդ որում, քարտի տերը չի կարող իր ցանկությամբ գումարը տեղափոխել մի դրամապանակից» մյուսը: Կոմունալ, տրանսպորտային և այլ վճարումները գանձվելու են համապատասխան

«դրամապանակներից» ավտոմատ կերպով: Այս գումարներն արդեն հնարավոր չի լինելու ծախսել որևէ այլ կարիքի համար: Բայց չէ որ կյանքի տարբեր իրավիճակներում մարդկանց հաճախ անհրաժեշտ է որոշել, թե որ վճարումները կատարել առաջին հերթին. գնել թանկարժեք դե՞ղը, թե՞ վճարել բնակվարձը, տալ ուսանողի ուսման վա՞րձը, թե՞ ձեռք բերել ձմեռային անհրաժեշտ հագուստներ, պարտքե՞րը վճարել, թե՞ գնել մթերքներ, չասելով արդեն էքստրեմալ վիճակների մասին՝ թաղում, վթար, անսպասելի ծանր հիվանդություն, հարսանիք և այլն: Էլեկտրոնային քարտերի միջոցով վճարումների անցնելը չի թողնելու մարդուն ինքնուրույն որոշումներ կայացնել: Այսպիսով, մարդը զրկվում է ազատ ընտրելու իրավունքից, գործողության ազատությունից: Նրա փոխարեն ամեն ինչ որոշում է համակարգիչը, ավելի ճիշտ, ղեկավարող «օպերատորները»:

Բացի այդ, մարդիկ իրար չեն կարողանալու դրամական օգնություն ցուցաբերել և ողորմություն տալ աղքատներին: Անհոգի կոմպյուտերային համակարգը ավտոմատ ռեժիմի մեջ պիտի անընդհատ դատի մարդուն իր մեջ ներդրված ծրագրի համաձայն, այսպիսով փոխարինելով Աստծո դատաստաններին:
Յուրաքանչյուր մարդ, նույնականացված և հաշվառված լինելով այս տոտալ վերահսկման հասարակության մեջ (որպես համակարգի օբյեկտներից մեկը) կստանա մուտք այն նյութական և տեղեկատվական ռեսուրսներին, որոնք թույլատրված են, այսինքն` «հասնում են» նրան իր ընթացիկ կարգավիճակի համաձայն:
Ինչո՞վ է պայմանավորված կամ ինչո՞վ է որոշվում այդ կարգավիճակը:


Ոչ միայն հասարակությանը օգտակար անձնական հատկանիշներով ու ձեռքբերումներով, այլև, օրինակ, մարդու աշխարհայացքով, իր կրոնական, քաղաքական և այլ հայացքներով, իշխանության հանդեպ վերաբերմունքով և այլն, քանի որ այդ տեղեկատվությունը հավասար հավաքվում, ամփոփվում է և դառնում մատչելի: Իսկ ո՞վ պիտի վերցնի իր վրա «համակարգի ադմինիստրատորի ֆունկցիաները»: Երևի հենց համաշխարային կառավարությունը՝ իրեն ենթարկված ավտոմատ գործող համակարգի միջոցով (անհոգի և անխիղճ), այս անգամ արդեն գլոբալ, որի նախագծերից մեկը՝ «էլեկտրոնային կառավարություն» անվան տակ, արդեն ակտիվ ներդրվում է Ռուսաստանում:


Ավտոմատացված սիստեմը գործելու է այն սկզբունքների վրա, որոնք ծրագրել են «համաշխարհային էլիտայի» ներկայացուցիչները՝ որոշելու, թե տվյալ «բիոօբյեկտին» վերագրե՞լ որոշ հատկանիշներ (ատրիբուտներ), թո՞ւյլ տալ նրան օգտվել նյութական կամ տեղեկատվական ռեսուրսներից։ Իսկ գուցե նրա «ժամկետն» արդեն անցե՞լ է և նրան պետք է «հեռացնե՞լ» համակարգից։


Մարդը, որ մուտք է գործում, այսպես ասած «նույնականացման նոր սիստեմ», նրա հետ պետք է դառնա մեկ ամբողջական մաս: Այդ թվում՝ հոգևոր ոլորտում: Ընդ որում՝ տարբերություն չկա, թե որտեղ է գտնվում չիպը՝ քարտի մե՞ջ, թե՞ մարդու մաշկի տակ: Ցանկացած դեպքում մարդը դառնում է ոչ միայն վերահսկվող էլեմենտ տվյալ համակարգի, այլև ղեկավարվող «բիոօբյեկտ»: Մտար այդ համակարգի մեջ, ուրեմն խոնարհվեցիր դրա տերերին, հանձնեցիր քեզ նյութական և հոգևոր ստրկության: Այստեղ արդեն ակնհայտ է, որ մարդը ստիպված կլինի կատարել ոչ թե Աստծո կամքը, այլ ղեկավարող համակարգի տերերի կամքը (իսկ հետո՝ միապետ տիրոջ): Տեղին է վկայակոչել Հովհաննես Դամասկացու (շուրջ 675 թ. Դամասկոս-750 թ., բյուզանդական աստվածաբան և փիլիսոփա, արևելյան քրիստոնեական եկեղեցու նշանավոր հայրերից, պատկերապաշտների գաղափարախոս, սխոլաստիկայի սկզբնավորող) խոսքերը. «Պետք է իմանալ, սիրելինե՛ր, որ ցանկացած գործում անհրաժեշտ է փնտրել ճշմարտությունը և կեղծիքը և գործողի նպատակը՝ բարի՞ է այն, թե՞ չար»: Նաև Սուրբ գիրքն է զգուշացնում մեզ. «Մի՞թե դուք չգիտեք, որ ում հանձնում եք ձեզ հնազանդվելու համար նրա ծառաներն եք» (Հռոմ. 6; 16):


«Ռուս ուղղափառ եկեղեցու՝ մարդու արժանապատվության, իրավունքների և ազատության մասին ուսմունքի հիմունքներում», որոնք հաստատվեցին եպիսկոպոսական ժողովում 2008 թ., ասվում է. «Անձնական կյանքը, աշխարհայացքը և մարդու կամքը չպիտի դառնան տոտալ վերահսկման առարկա: Անթույլատրելի են նաև մարդկանց կյանքի որևէ ոլորտի մասին տեղեկատվության կուտակումը և օգտագործումը, առանց իրենց համաձայնության: Մարդկանց մասին տեղեկատվության կուտակման և մշակման մեթոդները չպիտի ստորացնեն մարդու արժանապատվությունը, սահմանափակեն ազատությունը և վերածեն մարդուն հասարակության սուբյեկտից մեքենայով կառավարվող օբյեկտի: Առավել վտանգավոր է լինելու մարդու ազատության համար տեխնիկական միջոցների ներդրումը, որոնք պիտի մշտապես նրան ուղեկցեն, կամ իր մարմնից անբաժան լինեն, եթե դրանք հնարավոր լինի օգտագործել մարդուն վերահսկելու և կառավարելու նպատակով»:


Պարզ չէ՞, որ տեխնիկական միջոցը, որը մշտապես ուղեկցում է մարդուն, ID քարտն է, իսկ մարդու մարմնից անբաժանելին՝ ներարկվող էլեկտրոնային նույնականացման սարքը (չիպը):
Սրբազան Կիրիլ պատրիարքը, դեռ Սմոլենսկի և Կալինինգրադի միտրոպոլիտ եղած ժամանակ, «Բիոտեխնոլոգիաների զարգացումը՝ մարտահրավեր քրիստոնեական էթիկային» կոնֆերանսում, 2006 թ. մարտի 2-ին, արտահայտելով Ռուս ուղղափառ եկեղեցու սկզբունքային դիրքորոշումը, հայտարարեց. «Բիոտեխնոլոգիաները առանձնահատուկ արդիական խնդիրներ են հարուցում՝ բնակչության հաշվառման էլեկտրոնային միջոցների օգտագործման կապակցությամբ: Մամուլում պարբերաբար մարդու մաշկի տակ էլեկտրոնային նույնականացնող ունիվերսալ սարքերի տեղադրման մասին նյութեր են հայտնվում: Ինձ թվում է, որ նման գաղափարները կարելի է դիտել որպես Աստծո արարածին «կատարելագործելու» փորձերից մեկը, տեխնոլոգիաների միջոցով դարձնել նրան ավելի «անվտանգ» և ամենանվազ ծախսերով լուծել խնդիրներ, որոնք կապված են քաղաքացիների հաշվառման ու անվտանգության հետ: Սակայն արդյո՞ք ավելի կատարյալ կդառնա արարածը, եթե միկրոչիպը ձեռքի մաշկի տակ օգնի պետական գանձարանի աշխատողներին բռնագանձել չվճարվածը: Ինչ տեսակի նույնականացնող սարքերից էլ մեզ առաջարկեն օգտվել, բոլորն էլ պիտի մեկուսացված լինեն մարդու մարմնից: Անթույլատրելի է պահանջել դրանց մարդու անբաժանելի մաս լինելը. այս է մեր եկեղեցու սկզբունքային դիրքը:

Եվ մենք պնդում ենք, որ Ռուսաստանում չներդրվեն նույնականացնող սարքեր, որոնք անբաժան լինեին մարդու մարմնից, որոնք տեղադրվեին մարմնի վրա ընդմիշտ՝ դրսից մարդկային բնություն ներարկված լինելով: Բացի այդ, ձևավորվող համակարգը, մեր կարծիքով, պետք է նախատեսի էլեկտրոնային քարտերի օգտագործման այլընտրանքային ձև այն անձերի համար, ովքեր համարում են, որ նման վերահսկողությանը ենթարկվելը ստորացնում է մարդկային արժանապատվությունը: Մենք ընդունում ենք, որ անձերի նկատմամբ պետք է նախատեսվի հսկման և հաշվառման որևէ այլ ավանդական ձև, սակայն մարդը իրավունք ունի ասելու «ոչ» իր անձի էլեկտրոնային նույնականացմանը»: Մեկ այլ առիթով պատրիարքն իր ուղերձի մեջ արդարացիորեն նշում է. «...Հաշվի առնելով իրավական բազայի և օգտագործվող տեխնոլոգիաների անկատարությունը, խոցելիությունը հանցավոր ազդեցության համար, ամենուրեք տեղեկատվության արտահոսումը, ստեղծվում է իրական, լուրջ սպառնալիք ոչ միայն առանձին քաղաքացիների, այլև ամբողջ պետության համար: ...Եկեղեցին ըմբռնումով է մոտենում այն մարդկանց որոշմանը, ովքեր չեն ուզում ենթարկվել վերահսկմանը, որը թույլ է տալիս հավաքել ամբողջական ինֆորմացիան իրենց անձնական կյանքի մասին, որը հետագայում կարող է օգտագործվել քաղաքացիներին իրենց աշխարհայեցողական հատկանիշների պատճառով հետապնդելու համար: Մենք կշարունակենք երկխոսությունը պետական մարմինների հետ՝ էլեկտրոնային վերահսկման միջոցներին այլընտրանքային հնարավորություն ձեռք բերելու նպատակով և օգտագործել մարդկային անձը հաստատող ավանդական, սովորական մեթոդները՝ սոցիալական բարիքներ ստանալու և առհասարակ պետական կառույցների հետ առնչվելու ժամանակ...»:

Իսկ 2011 թ. փետրվարի 4-ին Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսական ժողովի որոշումների 45-րդ կետում ասված է. «...Բազմաթիվ դիմումների կապակցությամբ Ժողովն անհրաժեշտ է համարում բանակցություններ վարել պետական օրգանների հետ՝ էլեկտրոնային նույնականացման միջոցների, նաև ունիվերսալ քարտերի օգտագործման նկատմամբ կամավոր սկզբունք ապահովելու նպատակով: Այն մարդիկ, ովքեր չեն ընդունում դրանք, չպիտի ենթարկվեն հալածանքի, այդ թվում՝ բժշկական և սոցիալական օգնություն ստանալու ժամանակ»:


Հրապարակման պատրաստեց
Դարբասի հոգևոր հովիվ, տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ