«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ապրենք լավագույնի ակնկալիքով

Ապրենք լավագույնի ակնկալիքով
19.07.2016 | 09:12

Ընթացիկ շաբաթը կարող է պատմական լինել հայկական ակումբային ֆուտբոլի համար: Բանն այն է, որ հաղթելու դեպքում մերոնք առաջին անգամ կարող են դուրս գալ որակավորման երրորդ փուլ: Հիշեցնենք, որ երկրորդ փուլի առաջին հանդիպումում «Ալաշկերտը» (Չեմպիոնների լիգա) հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել է Թբիլիսիի «Դինամոյին», իսկ Եվրոպայի լիգայում հանդես եկող Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1, խաղացել Տռնավայի «Սպարտակի» հետ:

Եթե չլիներ խաղավարտին գոլ «ուտելու» հայկական թիմերի արատավոր ավանդույթը, «Շիրակը» կարող էր ավելի բարեհաջող մեկնարկային հարթակից մեկնել Տռնավա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ