Վատիկանում այսօր տեղի կունենա կաթոլիկ միսիոներուհի մայր Թերեզայի սրբադասման արարողությունը: Ծիսակարգը կանցկացնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ գրում է Associated Press-ը: Հռոմի պապը հավանության է արժանացրել միանձնուհու սրբադասման գաղափարը՝ հայտարարելով, որ նախատեսվող արարողությունը Գթասրտության հոբելյանական անցնող տարվա ամենակարևոր միջոցառումներից է:
Սուրբ Պետրոսի հրապարակում ծիսակարգին կհետևեն 100 հազար հավատացյալներ, ևս հազար մարդ առանց մուտքի տոմսի կհավաքվեն հրապարակը շրջապատող փողոցներում: Համարվում է, որ 19 տարի առաջ կյանքից հեռացած մայր Թերեզան իր աղոթքներով բուժել է գլխուղեղի մահացու վարակով տառապող կաթոլիկներից մեկին: