«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Քե՛զ հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած՝ Դո՛ւ ես Աստվածն իմ

Քե՛զ հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած՝ Դո՛ւ ես Աստվածն իմ
06.09.2016 | 07:56

Աստված, ստեղծելով առաջին մարդկանց, օրհնեց նրանց՝ որպես ընտանիք, և պատվիրեց. «Աճեցե՛ք և բազմացե՛ք և լցրե՛ք Երկիրը և տիրեցե՛ք դրան»: Այս խոսքերը ուղղված էին դեռևս անմեղ մարդկանց, սակայն նրանց անկումից հետո մարդկությունը հեռացավ Աստծո նախանշած ուղուց, արժեզրկվեցին հենց մարդը և մարդկային կյանքը: Արդեն իսկ առաջին մարդկանց սերունդները դարձան եղբայրասպան և զոհ: Սպանության մեղքը դարձավ սովորական երևույթ և Աստծուց հեռացած մարդկային ցեղի մեջ արմատացած կռապաշտության բաղկացուցիչ մաս: Սպանության տարածված ձև էր նաև անցանկալի երեխաներից ազատվելը, որոնց զոհում էին կուռքին, որն ուներ լայն բացված բոցակեզ բերան և առաջ պարզած ձեռքեր:


Հակաբեղմնավորիչների և ընտանիքի պլանավորման 21-րդ դարում թվում է՝ պետք է որ այդ խնդիրը առկա լիներ միայն մեր ժամանակների հեթանոս ցեղերի մեջ միայն, սակայն այսօր քաղաքակիրթ աշխարհում միայն կատարելագործվել են կռապաշտության այդ տեսակի դրսևորման կերպերը և մեթոդները: Ինչպես նշվեց, այդ մեղքը հետևանք էր ընտանեկան արժեքների և սրբությունների ոտնահարման, բարոյական տարրական նորմերի անտեսման, ինչին ականատես և ականջալուր ենք լինում ամեն օր: Մի շարք թվեր փաստում են վերը ասվածը: Աշխարհում մեկ տարվա ընթացքում ոչնչացվում է 53 միլիոն պտուղ: Հղիության արհեստական ընդհատումը հիմնախնդիր է ամբողջ աշխարհում: Հայաստանում հղիության արհեստական ընդհատման մասին օրենքն առաջին անգամ ընդունվել է 1955 թվականին: Ըստ այդ օրենքի, կինն իր ցանկությամբ կարող է ընդհատել հղիությունը մինչև 12 (այժմ` 15) շաբաթական ժամկետը:


Որպես կանոն, տարբեր են աբորտի դիմող կանանց տարիքը, սոցիալական դիրքը, կրթական մակարդակը, դրդապատճառները: Այդ քայլին դիմում են թե՛ իրենց ամուսիններին հավատարիմ և անհավատարիմ ամուսնացած կանայք, թե՛ դեռահասներ, թե՛ մարմնավաճառներ, թե՛ դժբախտ կանայք և աղջիկներ, որոնք հղիացել են սեռական բռնության արդյունքում: Շատերն այդ քայլին են դիմում՝ չկասկածելով անգամ, որ մարդասպանություն են անում, որովհետև կարծում են, թե իրենց ներսում աճող պտուղը կատարյալ մարդ չէ մինչև ծնունդը: Շատերն էլ մտածում են, թե չեն կարողանա երեխայի համար պայմաններ ապահովել, սակայն դրանք կեղծ տագնապներ են, քանզի եթե Աստված հոգում է մյուս բոլորի համար, չի անտեսի և այս մեկին:


«Ինչպես որ չգիտես, թե ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորներ գոյանում, այնպես էլ չես կարող իմանալ Աստծո բոլոր գործերը»: Սողոմոնից մինչև այսօր էլ դա անհայտ է գիտությանը, սակայն, այնուամենայնիվ, հղիության ընթացիկ փուլերի ուսումնասիրությունը թույլ է տվել պարզել, որ 12-շաբաթական պտուղը գրեթե ամբողջությամբ կազմավորված մարդ է: Պտղի սիրտը սկսում է բաբախել արդեն 20 օրականում: Մինչև 12 շաբաթը ձևավորվում են պտղի արյունատար, նյարդային, մարսողական և այլ օրգան-համակարգերը, նա զգում է իր մորը, նրա մտքերը, տրամադրությունը, արտաքին աշխարհի ազդակները: Նույնիսկ աբորտի ժամանակ նա իր փոքրիկ՝ մինչև ութ սանտիմետրանոց մարմնով խույս է տալիս բժշկի ձեռքի գործիքից և ծվարում իր կյանքի առաջին հանգրվանի մի անկյունում՝ ամեն ճիգ գործադրելով պահպանելու համար իր՝ որևէ մեկին չհուզող գոյությունը:


Քրիստոնեական Եկեղեցին հղիության արհեստական ընդհատումը, առանց արդարացնելու, թույլատրում է մի շարք դեպքերում. եթե մոր կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, արտարգանդային և թունավոր հղիության դեպքում, եթե հայտնի է, որ երեխան լուրջ արատներ ունի: Այսօր աբորտի շատ տարածված պատճառ է ապագա երեխայի սեռը: Ի՞նչ կա որ. մարդիկ տղա են ուզում, իսկ Աստված այդ պարզ ճշմարտությունը չի հասկանում: Սա կատարյալ անաստվածության ուղղակի դրսևորում է: Երևույթի հակառակ կողմում են ծնողական բերկրանք փափագող, բայց և դրանից զրկված զույգերը, որոնցից ոմանք բաժանվում են, ոմանք որդեգրում, ոմանք դիմում արդիական մեթոդների: Երկու դեպքում էլ լուծումը մեկն է. ապագա ծնողը պետք է գիտակցի և ընդունի, որ իր երեխան միայն իրենը չէ, այլ նախ և առաջ Աստծունը, Որի արարչակիցն է ինքը: Աստված կամենում է մարդկանց պարգևել ուխտի զավակներ, որպեսզի մարդկությունը աճի սիրո ու հնազանդության մեջ և առաջանա դեպի կատարելություն: Անկախ աբորտի դիմող կանանց գիտակցության մակարդակից, դրդապատճառներից, հոգեկան ապրումների առկայությունից կամ բացակայությունից, այն կա և մնում է որպես մեղք, որի համար պետք է զղջալ և ապաշխարել: Այն իր հերթին հանգեցնում է անպտղության, հանդիսանում է կանանց մի շարք վտանգավոր հիվանդությունների պատճառ:
Սիրելի՛ կանայք, թող ձեր ողջախոհությունը ձեզ մայրական բերկրանք պարգևի ձեր յուրաքանչյուր զավակի ծննդյան կապակցությամբ:

Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ