ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ՄՕԿ-ը պատժամիջոց չի կիրառել Արթուր Ալեքսանյանի նկատմամբ

ՄՕԿ-ը պատժամիջոց չի կիրառել Արթուր Ալեքսանյանի նկատմամբ
07.09.2016 | 09:55

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ Հայաստան վերադառնալիս իրեն դիմավորողներից է եղել քառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը, որ իրեն փաթաթվել է և հուզվել: Նա նշեց, որ այդ պահին հարմար չի եղել զրուցել, սակայն շատ է ցանկանում ծանոթանալ և, անպայման, կտեսնի նրան: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Արթուրի շապիկի վրա քառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարն էր:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ արձագանքներ են ստացվել այդպիսի շապիկով արարողությանը մասնակցելուց հետո, ասաց. «Պատվանդանից իջնելուց անմիջապես հետո ստացանք խիստ նկատողություն ՄՕԿ-ի կողմից, քանի որ դա չէր համապատասխանում սահմանված կանոններին: Սակայն ասացինք, որ Արթուրը տեղյակ չի եղել, որ նման մարզաշապիկով չի կարելի ներկայանալ։ Մեր օլիմպիական կոմիտեն ներողություն խնդրեց։ Միջազգային օլիմպիական կոմիտեն, հասկանալով՝ ոչ մի պատժամիջոց չկիրառեց»,- ասաց նա և նշեց, որ եթե կան օրենքներ, բոլորին են վերաբերում և հաջորդ անգամ նման բացթողում չի լինի:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ