Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ
07.09.2016 | 16:10

ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնությունը, այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-ից 8-ը կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև արխիվային տեղեկատվության կիրառման և փոխանակման, ինչպես նաև միասնական միջարխիվային տեղեկատուի ստեղծման հարցերի քննարկմանը:

Դիտվել է՝ 2894

Մեկնաբանություններ