Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՅԴ-ն բացահայտվում է

ՀՅԴ-ն բացահայտվում է
08.09.2016 | 16:32

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով, նոր վարչապետը 99 տոկոսով կլինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

«Այո, նոր մատուցումներ, նոր որակ անհրաժեշտ է։ Արդեն 90-99 տոկոսով նշանակվելիք նոր վարչապետին՝ պարոն Կարապետյանին մենք գիտենք իբրև եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու և լուծելու ընդունակ, և լավ կազմակերպիչ՝ իր նախորդ աշխատանքային փորձառությամբ։

Հուսով ենք, որ նա՝ նոր վարչապետը, կկարողանա էլ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ