Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Իշխանությունն ու ընդդիմությունը մոտ են ընտրացուցակների հրապարկման տարբերակի շուրջ համաձայնություն գալուն»

«Իշխանությունն ու ընդդիմությունը մոտ են ընտրացուցակների հրապարկման տարբերակի շուրջ համաձայնություն գալուն»
10.09.2016 | 13:42

Խորհրդարանական ընդդիմությունն ու Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներն այսօր առավոտից քննարկումներ են անցկացրել օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Քննարկել են, այդ թվում՝ ընտրացուցակները հրապարակելու հարցը՝ ասել է քննարկմանը մասնակից ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Քանի որ տեխնիկական պատճառներով, իսկ ես կարծում եմ` նաև ձգձգելու պատճառով, «4+4+4» ֆորմատի միջև ձեռքբերված նախորդ համաձայնությունը չգործեց, խոսքը մատնահետքերի ներդրման, միասնական անձնագրով ընտրություններին քվեարկության մասնակցելու համակարգի ներդրման մասին էր, այս պահին, որպես ալտերնատիվ տարբերակ քննարկվում է ընտրական ցուցակների հրապարակումը, բայց դրան կից քրեական օրենսգրքում պատժաչափերի խստացումն այն անձանց նկատմամբ, ովքեր կքվեարկեն այլոց փոխարեն»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:


Պատգամավորի խոսքով՝ եթե իշխանությունն ու ընդդիմությունը վերջնական համաձայնության գան, սեպտեմբերի 13-ին մեկնարկելիք Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ԸՕ-ում համապատասխան փոփոխություններ կարվեն: «Կարծես թե մոտ ենք համաձայնության, բայց չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, քանի դեռ ջանք գործադրված չէ կյանքի կոչելու համաձայնությունը, որը նախորդ անգամ չեղարկվեց, դարձավ առոչինչ»,- նշեց Զոհրաբյանը:


Հարցին՝ իշխանությունները փոխե՞լ են հեռտորաբանությունը ընտրացուցակների հրապարակման տարբերակի վերաբերյալ, նախկինում դեմ էին, մեջբերում էին Վենետիկի հանձնաժողովի բացասական դիրքորոշումն այս հարցում, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Եթե իշխանության ներկայացուցիչը մասնակցում է պրոցեսին, նշանակում է, որ կողմ են ընտրացուցակների հրապարակմանը»:

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ