Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«ՀՀ խոշորագույն քաղաքական ճգնաժամը երկար տարիներ անց»

«ՀՀ խոշորագույն քաղաքական ճգնաժամը երկար տարիներ անց»
10.09.2016 | 13:46

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և ճանապարհ բացեց համաձայնության կառավարության ձևավորման համար. սա երկար տարիների ընթացքում Հայաստանի խոշորագույն քաղաքական ճգնաժամն էր՝ գրում է Die Zeit-ը՝ հավելելով, որ այս որոշումը սպասելի էր հուլիսին ոստիկանության գնդի գրավման դեպքերից հետո։

«Երկրի նախագահն իր հերթին օգոստոսին խոստացել էր, որ ձևավորելու է «ազգային միասնության» կառավարություն։ Թեպետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում ոչ մի կերպ չհիշատակեց իրեն փոխարինողի մասին, արդեն հայտարարվել է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմի» թոփմենեջեր Կարեն Կարապետյանը»,- շարունակում է թերթը։ Spiegel-ը տեղի ունեցածը կապում է հուլիսյան դեպքերի հետ՝ նշելով, որ շաբաթներ շարունակված լարված վիճակից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարականի մասին՝ ասելով, որ ինքն ի վիճակի չէ երկրի առաջ ծառացած խնդիրների համար լուծում գտնել։

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ