«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Արամ Ա-ն Ղպտի ու Ասորի եկեղեցիների առաջնորդների հետ քննարկել է իրավիճակը Միջին Արևելքում

Արամ Ա-ն Ղպտի ու Ասորի եկեղեցիների առաջնորդների հետ քննարկել է իրավիճակը Միջին Արևելքում
13.09.2016 | 10:09

Հորդանանի մայրաքաղաք Ամանում Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի համաժողովում հանդիպել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Թավատրոս Բ. Ղպտի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքը եւ Աֆրամ Բ. Ասորի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքը: Հանդիպման ժամանակ քույր եկեղեցիների հոգեւոր պետերը քննարկել են Միջին Արեւելքի կացությունը, միջեկեղեցական եւ ՄԱԵԽ-ի հետ առնչություն ունեցող հարցեր, քրիստոնյաների արտագաղթը եւ տարածաշրջանում եկեղեցիների դիմագրաված դժվարությունները։


Առանձին հանդիպումից հետո նրանք միացել են Խորհրդի համաժողովին մասնակցող երեք եկեղեցիների պատվիրակություններին։ Վեհափառ Հայրապետն ու պատրիարքները մանրամասնորեն տեղյակ են պահվել Ուղղափառ ոչ-քաղկեդոնական եկեղեցիների ընտանիքին եւ Արեւելյան Ուղղափառ, Կաթոլիկ ու Անգլիկան եկեղեցական ընտանիքների միջեւ տեղի ունեցող պաշտոնական աստվածաբանական երկխոսությունների ընթացքի մասին։ Հոգեւոր պետերը շեշտել են աստվածաբանական երկխոսությունները զարգացնելու կարեւորությունը եւ միջեկեղեցական ժողովների ընթացքում աստվածաբանական հարցերի շուրջ մեր ընտանիքի միակամ կեցվածքն արտահայտելու անհրաժեշտությունը։


Արամ Ա. Կաթողիկոս եւ Աֆրամ Բ. Պատրիարք մանրամասնորեն խոսել են Սիրիայի հայ եւ ասորի համայնքների դիմակալած նեղությունների մասին։ Նրանք շեշտել են, որ մեր համայնքները, ինչպես նաեւ քրիստոնյա մյուս համայնքները, փորձում են հաղթահարել ստեղծված ամեն տեսակի տնտեսական ու սոցիալական դժուարությունները եւ հաստատել, որ այս պայմաններում մեր եկեղեցիները առավելագույն չափով մեր զավակների կողքին են։
Երեք եկեղեցիների ներկայացուցիչներից կազմված հոգեւոր պետերի հանդիպումներին Գործադիր հանձնախումբը ժողով է գումարելու, որ պատրաստի հոգեւոր պետերի առաջիկա հանդիպման օրակարգը:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ