Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Բազմիցս ենք ՄԱԿ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վրա

Բազմիցս ենք ՄԱԿ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վրա
16.09.2016 | 11:13

Հայկական կողմը մի քանի անգամ, այդ թվում՝ ԱԳ նախարարի նամակով, Բարձր հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում տեղ գտած մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ հայտարարել է ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով նախօրեին Ժնեւում ՄԱԿ գերագույն հանձնակատարի ելույթը:

«Սեպտեմբերի 13-ին մեկնարկած Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի բացմանը մարդու իրավունքներին առնչվող համաշխարհային զարգացումների շուրջ զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը և իր զեկույցում անդրադարձ է կատարել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բարձր հանձնակատարը անդրադարձել է ապրիլյան իրադարձություններին՝ նշելով, որ իր գրասենյակը հակամարտության իրավիճակում չի կարողացել մուտք ունենալ ԼՂ եւ ստուգել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին տեղեկատվությունը:
Հայկական կողմը մի քանի անգամ, այդ թվում՝ ԱԳ նախարարի նամակով, Բարձր հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում տեղ գտած մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ կոչ անելով անաչառ գնահատականի արժանացնել զինվորական եւ քաղաքացիական անձանց նկատմամբ գործած անմարդկային դրսեւորումները: Համոզված ենք, որ հասցեագրված համալիր գնահատականը հանդիսանալու է Ադրբեջանին նման գործողություններ ձեռնարկելուց զերծ պահող գործոններից մեկը:
Սեպտեմբերի 14-ին Բարձր հանձնակատարի զեկույցի ընդհանուր քննարկումների ընթացքում Ժնեւում ՀՀ մշտական ներկայացուցչությունն իր ելույթում անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցի դիտարկումներին՝ ափսոսանք հայտնելով, որ մինչ այժմ տեղի չի ունեցել ԲՀ գրասենյակի կողմից գնահատման առաքելություն Լեռնային Ղարաբաղ, եւ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը լիովին աջակցելու եւ նպաստելու Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի գրասենյակի այցին ԼՂ: Սակայն այցի իրականացման համար անհրաժեշտ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը, եւ ակնհայտ է, թե որն կողմն է առայսօր խոչընդոտում այդ գործընթացին»,- հայտարարել է Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ