Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

ԼՂ հակամարտությունը՝ Euronews-ի թղթակցի աչքերով

ԼՂ հակամարտությունը՝ Euronews-ի թղթակցի աչքերով
18.09.2016 | 12:37

Euronews-ի թղթակից Վալերի Գորյան Insiders հաղորդման շրջանակում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը՝ տարածաշրջան այցի և բազմաթիվ հարցազրույցների հիման վրա: Հաղորդումը սկսվում է հեղինակի՝ դեպի ԼՂ մարտական դիրքեր այցով ու սահմանապահ հայ զինվորների հետ հանդիպմամբ: ԼՂ սահմանային դիրքերի նկարահանմանը զուգընթաց Վալերի Գորյան ներկայացնում է տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած և իր հանգուցալուծումը չստացած արյունալի հակամարտության պատմությունը:
«1994 թ. հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հակառակորդն անընդհատ մեզ սադրում է, և ապրիլին էլ նրանք նորից առաջինն սկսեցին: Այժմ մենք որևէ երաշխիքներ չունենք, որ նույնը չի կրկնվի: Բայց և այնպես, հիմա ամեն ավելի լավ ենք պատրաստված ու գործողությունների վերսկսման դեպքում հզոր հակահարված կտանք»,- թղթակցի հետ զրույցում նշել է հայ զինվորներից մեկը:


Վալերի Գորյան պատմում է ապրիլյան պատերազմական գործողությունների հետևանքով ամբողջությամբ ավերված Թալիշ գյուղի մասին՝ ներկայացնելով հարցազրույց քառօրյա պատերազմի հետևանքով տնից զրկված թալիշցի Գարիկ Օհանյանի հետ:
Հայկական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո Euronews-ի թղթակիցը մեկնում է Ադրբեջան՝ սահմանամեձ Թերթեր բնակավայրը։ Նա նկատում է, որ 2 երկրների խզված հարաբերությունների պատճառով իրենք ստիպված են Թալիշից ընդամենը 15 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական բնակավայր հասնել՝ վերադառնալով Երևան, այնուհետև՝ Վրաստան, այնտեղից՝ Ադրբեջան:


Խոսելով հակամարտությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության մասին՝ Վալերի Գորյան նշում է, որ հիմնախնդրի խաղաղ լուծման տարբերակներ կան, սակայն, ըստ համանախագահների, համակարտությունում ներգրավված կողմերը բավականաչափ քաղաքական կամք չեն դրսևորում: Հեղինակը ներկայացնում է տարբերակներից մեկը, որի համաձայն, հայկական կողմը պետք է վերադարձնի գրավյալ տարածքների մասն ու դրա դիմաց ԼՂ-ին կտրվի հատուկ կարգավիճակ:


Այնուհետև Վալերի Գորյան վերադառնում է Ղարաբաղ՝ այս անգամ ուշադրության կենտրոնում պահելով Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացման հարցը: Նա նկատում է, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում շատ դժվար է գրավել արտասահմանյան ներդրողներին: ՈՒստի՝ ԼՂ արտադրողներն ստիպված են համագործակցել հայկական կողմի հետ սեփական արտադրանքն անարգելք արտահանելու համար:


Որպես վերջաբան Գորյան ընդգծում է, որ հակամարտության վերսկսման դեպքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը բացասաբար կանդրադառնա Եվրոպայի վրա ու կարող է նույնիսկ ավելի հեռուն գնալ: Հեղինակը հավելում է, որ հակամարտությունը կարող է ողբերգական զարգացում ունենալ, եթե հանկարծ հարևան պետություններ Թուրքիան, Իրանն ու Վրաստանը որոշեն ներգրավվել կարգավորման գործընթացում:

Դիտվել է՝ 2023

Մեկնաբանություններ