Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Իլհամ Ալիևը նախապայման է դնում ԵԱՀԿ-ին

Իլհամ Ալիևը նախապայման է դնում ԵԱՀԿ-ին
21.09.2016 | 12:18

Turan գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 2015-ի ամռանը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը: Նրա խոսքով՝ պատճառը եղել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնից Ֆրանսիայի քաղաքացի Ալեքս Շախտախտինսկու պաշտոնանկությունը, որ եղել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության միջամտության արդյունքում:

Ադրբեջանական արմատներով Շախտախտինսկին պաշտոնավարել է ընդամենը մեկ տարի: Ալիևն ընդգծել է, որ Շախտախտինսկու պաշտոնանկության պատճառ եղել է նրա աշխատասենյակում Ադրբեջանի նախագահի հետ լուսանկարը: «Ֆրանսիայի կառավարության վրա ԱՄՆ ճնշման ներքո Շախտախտինսկին ազատ արձակվեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Վերջ տրվեց նրա կարիերային, նա հեռացվեց Ֆրանսիայի ԱԳՆ-ից: Ի՞նչ կարող եմ ասել ես, եթե ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի կարծիքով՝ ինձ հետ լուսանկարվելը հանցանք է: Ես ասացի՝ եթե Շախտախտինսկուն պաշտոնանկ անեն, գրասենյակը կփակվի: Այն ժամանակ ես զգուշացրի, սակայն ինձ չլսեցին, և մենք արեցինք դա: Այժմ նրանք ցանկանում են վերականգնել գրասենյակի գործունեությունը, իսկ ես նախապայման ներկայացրի՝ ասելով՝ վերադարձրեք Շախտախտինսկուն, վերականգնեք արդարությունը, կարիերան, և մենք վերստին կբացենք գրասենյակը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ