Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:
Բանակային հրամանատարությանը հանձնարարվել է ուժեղացնել հետախուզական գործունեության բոլոր տեսակները` «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարևորության հստակեցման և ոչնչացման հերթականությունը որոշելու ուղղությամբ»: