Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԿԸՀ-ն կմնա նույն կազմով

ԿԸՀ-ն կմնա նույն կազմով
25.09.2016 | 09:13

ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին առաջարկել Տիգրան Տոլիկի Մուկուչյանի թեկնածությունը, ԿԸՀ անդամի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել Լաուրա Հայկազի Գալստյանի, Արմեն Վոլոդյայի Սմբատյանի, Սեյրան Նիկոլայի Շահսուվարյանի,Նունե Սուրիկի Հովհաննիսյանի,Գեորգի Լաերտի Մարտիրոսյանի, Սիլվա Սուրենի Մարկոսյանի թեկնածությունները:

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ