Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հին ու նոր նախարարներ, մնաց ՊՆ ու ԱԳՆ

Հին ու նոր նախարարներ, մնաց ՊՆ ու ԱԳՆ
27.09.2016 | 17:43

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել 11 նախարարներ նշանակելու մասին: Լևոն Մկրտչյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար, Արփինե Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարար, Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նրանք վերանշանակվել են:

Արմեն Ամիրյանը նշանակվել է մշակույթի նախարար՝ ազատվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության նախարար, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար՝ Լևոն Ալթունյանը:

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ