Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարն է

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարն է
30.09.2016 | 10:55

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն հրավիրելու է հերթական համագումարը՝ ԳՄ նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այն նախընտրական բնույթ չի կրի, կկրի հաշվետու բնույթ, որից հետո մենք անմիջապես կսկսենք պատրաստվել պառլամենտական ընտրություններին: Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար, չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը չբացառեց կուսակցության վերնախավի փոփոխությունը՝ նշելով, թե կուսակցությունը կենդանի մարմին է: Շարմազանովը նշեց, որ նիստին, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել են առաջիկա ՏԻՄ ընտրություններին, կուսակցության թեկնածուների հաջողության շանսերին: Անդրադառնալով պաշտպանության ու արտաքին գործերի դեռևս չնշանակված կամ չվերանշանակված նախարարների հարցին՝ Շարմազանովն ասաց, որ մինչև հոկտեմբերի 3-ը պարզ կդառնա։ Նա չբացառեց նաև մարզպետների փոփոխություն, բայց չմանրամասնեց՝ որ մարզպետն ումով կփոխարինվի։

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ