Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Թբիլիսի: Նրան դիմավորել են նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին տիկնոջ հետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական պատվիրակության ուղեկցությամբ: Եռօրյա այցի ընթացքում Հռոմի Սրբազան քահանայապետի ուշադրության կենտրոնում են լինելու հարաբերությունները կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների, քրիստոնյաների ու մահմեդականների միջև:
Այցի առաջին օրը Պապը կհանդիպի ոչ միայն Վրաստանի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների, այլև տեղի ասորա-քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ: