«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Վրացիները քրիստոնյա են առաջին դարի՞ց

Վրացիները քրիստոնյա են առաջին դարի՞ց
01.10.2016 | 10:24

Վրաց պատրիարք Իլյա 2-րդն իր նստավայրում ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և նրան անվանել «սիրելի եղբայր»:

Հռոմի պապը Պատրիարքարան է ժամանել նախագահի նստավայրից: Հանդիպման ժամանակ Իլյա 2-րդը հայտարարել է. «Սիրելի եղբայր Ֆրանցիսկոս, ես ուրախ եմ, որ ժամանել եք Վրաստան և դրանով իսկ շարունակում եք այն բազմադարյա ավանդույթը, որի հիմքերը գցվել են 1-ին դարում: 20 դար մենք ապրել ենք եղբայրական սիրո պայմաններում և կշարունակենք ապրել»: Վրաց պատրիարքը նաև ընդգծել է, որ Վրաստանի ու Վատիկանի հարաբերություններում եղել են բազմաթիվ խնդիրներ. «Պետք է նշեմ, որ այդ խնդիրները հաղթահարված են Տիրոջ օրհնությամբ»:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ