Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

ԱՄՆ-ը հավատարիմ է Ղարաբաղում խաղաղության հաստատմանը

ԱՄՆ-ը հավատարիմ է Ղարաբաղում խաղաղության հաստատմանը
01.10.2016 | 19:08

ԱՄՆ-ը հավատարիմ է Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացին՝ Թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հավելելով՝ Վաշինգտոնը կշարունակի ակտիվ աշխատել մյուս համանախագահների հետ՝ կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ