Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Էշտոն Քարտեր. Սիրիայում իրավիճակի կարգավորմանը պետք է հասնել ոչ թե ռազմական, այլ քաղաքական մեթոդներով

Էշտոն Քարտեր. Սիրիայում իրավիճակի կարգավորմանը պետք է հասնել ոչ թե ռազմական, այլ քաղաքական մեթոդներով
01.10.2016 | 19:21

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորմանը պետք է հասնել ոչ թե ռազմական միջոցներով, այլ քաղաքական մեթոդներով:

«Կարծում եմ, որ պետքարտուղար Քերին փորձում է դա անել՝ չնայած դեռ անհաջող, սակայն շատ հասկանալի Սիրիայի ժողովրդի տեսանկյունից, այն է՝ վերջ դնել քաղաքացիական պատերազմին: Դրան չի կարելի է հասնել ռազմական միջոցներով, դրան անհրաժեշտ է հասնել քաղաքական մեթոդներով, և դա մեր մոտեցումն է»,- ասել է Կարթերը Հավայան կղզիներում ԱՍԵԱՆ-ի երկրների նախարարական ֆորումի մամլո ասուլիսում:

Նա ընդունել է, որ Քերին առայժմ հաջողության չի հասել, սակայն շարունակում է ջանքերը: Քարտերը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցուցաբերում անհրաժեշտ ճնշում Սիրիայի իշխանությունների վրա, որ իրավիճակը կարգավորվի քաղաքական ճանապարհով:

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ