Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՄԻՊ-ը հետևում է ՏԻՄ ընտրությունների ընթացքին

ՄԻՊ-ը հետևում է ՏԻՄ ընտրությունների ընթացքին
02.10.2016 | 19:37

Հայաստանում ՏԻՄ ընտրությունների քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է առերևույթ խախտումների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն, այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների գրասենյակի մամուլի ծառայությունը Արձանագրվել են նաև լրագրողների և դիտորդների գործունեությունը խոչընդոտելու դեպքեր:

Համաձայն հրապարակումների՝ լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու դեպք է արձանագրվել Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում: Ստացվել են հաղորդումներ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու, քվեարկության գաղտնիության իրավունքը խախտելու և այլ դեպքերի վերաբերյալ:

Բոլոր հաղորդումները ուսումնասիրվում են: Քվեարկության ավարտից հետո Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում սահմանված կարգով կամփոփվեն և կուղարկվեն քրեական հետապնդման մարմինների քննարկմանը։

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ