Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԼՀԿ-ն միավորում է առաջարկում ԲՀԿ-ին և ՀՎԿ-ին՝ Վանաձորում ընտրելու ընդդիմադիր քաղաքապետ

ԼՀԿ-ն միավորում է առաջարկում ԲՀԿ-ին և ՀՎԿ-ին՝ Վանաձորում ընտրելու ընդդիմադիր քաղաքապետ
04.10.2016 | 10:02

Վանաձորում կիրակի օրվա ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ ավագանու անդամների 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ է անում 3 մանդատ ստացած ԲՀԿ-ին և 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդ»-ին միավորվել և համատեղ ուժերով ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։ «ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին վերցրած ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երեքով միասին, ունեն 18 մանդատ և մենք երեքով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ»,- ասաց Մարուքյանը՝ շարունակելով. «Հետաքրքիր կլինի լսել նրանց ընդդիմադիր ելույթները կարուսելից հետո»։


Մարուքյանը հայտարարեց. «Պաշտոնապես առաջակում եմ «Հայկական վերածնունդ»-ին և «Բարգավաճ Հայաստան»-ին միասին ձևավորել տեղական իշխանություն՝ Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմին։ «Մենք կարող ենք այդ կոալիցիայի արդյունքում ձևավորել տեղական իշխանություն և սկսել մեր ծրագրերի իրագործումը։ Մենք այս հայտարարությունից հետո կսպասենք պատասխանի»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահը։ Հարցին, թե ի՞նչ կանի կուսակցությունը, եթե իրենց առաջարկը չընդունվի, Մարուքյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան»-ը տասը մանդատով կաշխատի Վանաձորի ավագանու կազմում՝ փորձելով հաջորդ ընտրություններում ավելի մեծ թվով ձայներ հավաքել։

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ