Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՔՊ վարչությունը հրաժարական տվեց

ՔՊ վարչությունը հրաժարական տվեց
04.10.2016 | 10:22

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կուսակցության վարչությունը որոշել է հրաժարական տալ: Civilcontract.am կայքում այս կապակցությամբ ասվում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը, քննարկելով 2016-ի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները, որոշել է.


1. 2016-ի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:
2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժողովի օրակարգում կարող են ընդգրկվել այլ հարցեր՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:
3. Կուսակցության գործող Վարչության լիազորությունները ուժի մեջ են մինչև կուսակցության նոր Վարչության ձևավորումը:
4. Արտահերթ համաժողովի տեղի, ժամի, համաժողովի պատվիրակների անվանական ցանկի, Վարչության անդամության թեկնածուների առաջադրման կարգի և ժամկետների մասին որոշումները կայացնում է կուսակցության Վարչությունը, կուսակցության ակտիվի («Նախաձեռնող խմբի») հետ քննարկումների արդյունքում»։


Վարչության փոխնախագահ Լենա Նազարյան
Վարչության անդամներ`
Սասուն Միքայելյան
Նիկոլ Փաշինյան
Հակոբ Արշակյան
Նարեկ Բաբայան
Վիլեն Գաբրիելյան
Սուրեն Էյրամջյան
Մարինե Մանուչարյան
Ռոմանոս Պետրոսյան
Ռուբեն Ռուբինյան
Հակոբ Սիմիդյան
Ալեն Սիմոնյան

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ