ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վիգեն Սարգսյան. Բանակը կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ՝ լուծում

Վիգեն Սարգսյան. Բանակը կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ՝ լուծում
05.10.2016 | 23:08

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ բանակը պետք է հասարակության հայելին լինելուց դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը: ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նորանշանակ նախարարը ներկայացնելով առաջիկա ծրագրերը, ասաց, թե ինքը թեև նոր է, բայց ոլորտն իրեն լավ ծանոթ է: Ըստ նրա, պաշտպանության նախարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախագահի աշխատակազմի ևս մեկ դրսևորում, որպես գերագույն գլխավոր հրամանատարի գործիք՝ զինված ուժերի նկատմամբ վերահսկողության:

«Այդ առումով, հասկանալի է, որ այն ծրագրերը, որոնք իրականացվելու են, լինելու են հենված զինված ուժերի և բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի տեսլականի վրա, որն է՝ մեր ազգային բանակի գոյության 25-րդ տարում (հունվարի 28-ին նշելու ենք զինված ուժերի և բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը), բանակաշինությունից անցում կատարել դեպի ազգ-բանակի կառուցում»,- ներկայացրեց Վիգեն Սարգսյանը: Պաշտպանության նախարարն ասաց. «Հաշվի առնելով այն իրականությունը, որում գտնվում է մեր պետությունը, այն տարածաշրջանը, այն քաղաքական մարտահրավերները, որ կան, ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մաս»:

Հետևաբար, ըստ նախարարի՝ պետք է հասկանալ երկու կարևոր գործոն. «Առաջինը՝ ինչպես պետք է անել, որպեսզի բանակը, ինչպես հաճախ ընդունված է ասել, մեր տնտեսության և պետության համար շատ ծանր բեռ լինելուց դառնա այդ տնտեսության և պետության առաջատարը և շոգեքարշը: Դա նշանակում է, որ ոչ միայն նրանք, ովքեր ծառայում են զինված ուժերում, այլև ողջ ազգաբնակչությունը պետք է բանակի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունենա. լինի դա գիտական, հետազոտական, արդյունաբերական և այլն, և բանակն իրականում այդ առումով կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ՝ լուծում»:

«Երկրորդ կարևոր բաղադրիչն այն է, որ բանակը պետք է պարզապես հասարակության հայելին լինելուց դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը, այսինքն՝ բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ, մարտունակ, քան այն երիտասարդը, որ զորակոչվում է զինված ուժեր: Սա է լինելու հիմնական առաքելությունը և վստահ եմ, որ Ազգային ժողովի հետ սերտ փոխգործակցությամբ մենք կարող ենք ստեղծել և իրավական հիմք, և գործնական այն քայլերը ձեռնարկել, որ այդ օրենդրությունը դառնա իրականություն», - եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ