«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

ԱՄՆ-ի Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ-ի Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
07.10.2016 | 12:51

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016-ի սեպտեմբերի 21-ը պաշտոնապես ճանաչել է որպես «Հայկական անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) համար՝ տեղեկացրել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը։

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է Դենվերի քաղաքապետի որոշումը` ընդգծելով, որ Արցախի ճանաչմամբ` նա բարձրացրել է իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների, մասնավորապես Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին հակահայկական հանցագործությունների իրականացման հետ կապված:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Հենքոքի վարչակազմին մարդու համընդհանուր իրավունքներին աջակցելու, այդ թվում` Արցախի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև շարունակական պայքարի համար, որն ուղղված է պահպանելու քրիստոնեական ժառանգությունը և պաշտպանելու ազատատենչ հայ բնակչությանը այն բանակից, որը ոչնչացնում է միջնադարյան հուշարձանները և տանջում քաղաքացիներին ու զինվորներին»,- նշել է Ասատրյանը:


Դենվերի քաղաքապետի ստորագրած հռչակագրում ասվում է. «Դենվերը հազարավոր աշխատասեր ու հայրենանվեր հայերի օրրանն է, որտեղ հաստատվել են տասնամյակներ առաջ: 2016 թ. հայկական երկու պետությունները` Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) տոնում են անկախության հռչակման 25-ամյակը: Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարը` հանուն հայկական ինքնության պահպանման, սեփական սահմանները պատերազմական հանցագործություններից զերծ պահելու: Դենվերը շնորհավորում է հայկական համայնքին` սեփական ժառանգությանը հավատարիմ մնալու հանձնառության, հայրենիքին նվիրվածության, չնայած մարտահրավերներին` ժողովրդին ծառայելու մղումների համար»:

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ