ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հայտնի են Հայաստանի լավագույն ուսանող լողորդները

Հայտնի են Հայաստանի լավագույն ուսանող լողորդները
09.10.2016 | 21:34

ՀՀ ուսանողական մարզական 17-րդ խաղերի շրջանակներում հոկտեմբերի 8-ին Երևանում` «Սպիտակ տնակ» լողավազանում, անցկացվեցին լողի անհատական մրցումները:

ՀՀ ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ստուգատեսին մասնակցեցին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ( ՀՖՀՀ) և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 65 մարզիկ- մարզուհիներ:

Առաջնության մասնակիցները 50մ մրցատարածության 4 լողաոճերում՝ ազատ ոճ, բրաս, թիկնալող, և դելֆին որոշեցին մրցանակակիրներին: Առաջնության գլխավոր մրցավարն էր մեծահասակների լողի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Միսակ Գաբրիելյանը:
Ներկայացնում ենք ըստ լողաոճերի` հանրապետական ուսանողական 17-րդ խաղերի մրցանակակիրներին. 50մ, ազատ լողաոճ՝ աղջիկներ ՝ 1.Գայանե Կարապետյան (ՖԿՀՊԻ), 2.Ջեմմա Զիրոյան (ԵՊԲՀ), 3. Կիմա Սարգսյան (ՀԱՊՀ): Տղաներ՝ 1.Վլադիմիր Մամիկոնյան (ՀՊՏՀ), 2.Արփիար Դավթյան (ՖԿՀՊԻ), 3. Լևոն Իշխանյան (ՀՖՀՀ): 50մ, բրաս լողաոճ՝ Աղջիկներ ՝ 1.Գայանե Կարապետյան (ՖԿՀՊԻ), 2.Զարուհի Արզումանյան (ԵՊԲՀ), 3. Մարգարիտա Մանասյան (ՀՊՏՀ): Տղաներ ՝ 1.Ստանիսլավ Կարապետյան (ԵՊԲՀ), 2. Անդրուշ Այվազյան (ՖԿՀՊԻ), 3. Լևոն Իշխանյան (ՀՖՀՀ), 50մ, թիկնալող ՝ աղջիկներ ՝ 1.Անի Ավետիսյան , Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, 2.Էլմիրա Գյուրջյան (ԵՊԲՀ), տղաներ ՝ 1. Արթուր Անտոնյան (ՖԿՀՊԻ), 2. Սևակ Վարդանյան ( ՀՊՏՀ), 50մ, դելֆին լողաոճ ՝ Աղջիկներ՝ 1. Անի Ավետիսյան (ԳՄԻ), 2. Ջեմմա Զիրոյան (ԵՊԲՀ), Տղաներ ՝ 1.Արթուր Անտոնյան (ՖԿՀՊԻ), 2. Արփիար Դավթյան (ՖԿՀՊԻ), 3. Արսեն Ճշմարիտյան (ԵՊԲՀ):
Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և համապատասխան կարգերի պատվոգրերով: Պարգևները նրանց հանձնեցին ՀՀ ուսանողական մարզական 17-րդ խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը ու լողի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Միսակ Գաբրիելյանը: Նա մրցաշարի ավարտից հետո նշեց , որ շատ կարևոր է ուսանողների շրջանում լող մարզաձևի տարածումը, քանզի լողը մեծ մասսայականություն է վայելում ողջ աշխարհում: Այն նպաստում է առողջ ապրելակերպին ու ճիշտ կեցվածքին:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին անցկացված հրաձգության մրցաշարով մեկնարկեց ուսանողական մարզական 17-րդ խաղերի աշնանային փուլը, որը կտևի մինչև դեկտեմբեր։ Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ