«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Շախմատիստուհիները կարող են բոյկոտել մրցաշարը Իրանում

Շախմատիստուհիները կարող են բոյկոտել մրցաշարը Իրանում
13.10.2016 | 15:41

Փետրվարին Թեհրանում նախատեսված շախմատի աշխարհի մրցաշարի մասնակից 64 կանանցից շատերը կարող են բոյկոտել ու չմեկնել Թեհրան։ Իրանի իշխանությունները շախմատիստուհիներին ստիպում են խաղին ներկայանալ հնարավորինս փակ հագուստով՝ հիջաբով: Իրանում ու Սաուդյան Արաբիայում հիջաբ կրելն ամրագրված է օրենքով։ 1979-ի Իսլամական հեղափոխությունից հետո գլխաշորը համարվում է պարտադիր։

ԱՄՆ շախմատի չեմպիոն Նազի Պակիձեն առաջիններից հայտարարեց, թե չի պատրաստվում շախմատ խաղալիս մահմեդական հագուստ կրել։ Ծագումով վրացուհի 21-ամյա Պակիձեն պատրաստվում է բոյկոտել մրցաշարը, եթե հյուրընկալող կողմը չվերացնի պարտադրանքը։ Նա միակը չէ, որ կարող է բոյկոտել իրանական մրցաշարը։ Կին գրոսմայստերները ստիպել են Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ-ին, բանակցել Իրանի իշխանությունների հետ՝ պարտադրանքը վերացնելու շուրջ, սակայն, բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։
«Շախմատ խաղում են աթեիստները, քրիստոնյաները և ընդհանրապես տարբեր աշխարհայացք ու կրոն ունեցող մարդիկ,- հայտարարել է անգլիացի շախմատիստ Նայջըլ Շորթը: -Ինչո՞ւ պետք է բոլորը բռնի իսլամական կրոնական հագուստ կրեն»:

Բացի կրոնական կողմից, շախմատիստուհիները նաև այլ փաստարկներ են բերում, օրինակ՝ որ հիջաբով խաղալն անհարմար է։ «Հաճախ խաղի ընթացքը կարող է տևել մինչև հինգ ժամ առանց ընդմիջման։ Այդ պայմաններում ցանկացած աննշան դետալ կարող է նյարդերի վրա ազդել»,- նշում են մարզուհիները, որ ստորագրահավաք են անցկացնում՝ պահանջելով Իրանի իշխանություններից վերացնել այդ օրենքը շախմատիստուհիների համար։ Մի քանի օրում ստորագրահավաքին միացել է 15 հազար հոգի։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ