ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հալեպի պատճառով Բրիտանիան և ԱՄՆ-ը ցանկանում են ներմուծել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ

Հալեպի պատճառով Բրիտանիան և ԱՄՆ-ը ցանկանում են ներմուծել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ
17.10.2016 | 10:40

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մտածում են Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների ներմուծման մասին՝ կապված Հալեպի շուրջ իրավիճակի հետ՝ հայտարարել են Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Բորիս Ջոնսոնը և Ջոն Քերին:

«Մենք չպետք է նվազեցնենք ճնշումը Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի վրա: Մենք պետք է ուժեղացնենք այդ ճնշումը»,- հայտարարել է Ջոնսոնը Սիրիայի կարգավորման հարցով մամլո ասուլիսում՝ Լոնդոնում տեղի ունեցած բազմակողմ հանդիպումից հետո: Նա ճշտել է, որ հնարավոր պատժամիջոցները տնտեսական կլինեն: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ կասկածում է «Սիրիայում պատերազմը շահելու» Ռուսաստանի և Ասադի ռեժիմի ընդունակությունների վրա:

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ