Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Հանրապետականների էմոցիաներն ինձ այնքան էլ չեն հետաքրքրում»

«Հանրապետականների էմոցիաներն ինձ այնքան էլ չեն հետաքրքրում»
18.10.2016 | 00:37

Քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցը կրկին բուռն քննարկման թեմա է։ Ի վերջո, վերադառնո՞ւմ է Ծառուկյանը, թե՞ չի վերադառնում՝ փորձեցինք պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ։


-Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ոչ միայն ԲՀԿ-ի, այլև հանրության պահանջն է,- ասաց տիկին Զոհրաբյանը։
-ՀՀԿ-ականներն այդ հարցում հետաքրքիր մոտեցում ունեն. նրանց համար միևնույն է՝ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ ոչ։ Իսկապե՞ս այդքան անտարբեր են ՀՀԿ-ականները ԲՀԿ նախկին ղեկավարի վերադարձի հարցում։
-Անկեղծ ասած, հանրապետականների էմոցիաներն ինձ այնքան էլ չեն հետաքրքրում։ Կարևորը հանրության, ժողովրդի պահանջն է։ Սա ոչ թե առանձին անհատի՝ Նաիրա Զոհրաբյանի կամ Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի պահանջն է, այլ հանրության։ Չեմ կարծում, թե առանձին կուսակցության, կոնկրետ ՀՀԿ-ի հույզերը կարող են որևէ ազդեցություն ունենալ։
-Որպես ԲՀԿ-ի և ԱԺ համանուն խմբակցության ղեկավար, Ծառուկյանի վերադարձից հետո ի՞նչ կարգավիճակում եք Ձեզ տեսնում։
-Պարզ է, որ եթե պարոն Ծառուկյանը վերադառնա կուսակցություն, կստանձնի և՛ կուսակցության, և՛ քաղխորհրդի նախագահի պաշտոնը։ Իսկ իմ կարգավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին եղել է նախկինում։
-Տեսակետ կա, որ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի քվեների ապահովման համար է Գագիկ Ծառուկյանը վերադառնում։
-Ես նման մերկանտիլ գնահատականներ չէի հնչեցնի։ Վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն շարունակում է մնալ մրցունակ քաղաքական ուժ։ Գագիկ Ծառուկյանի վերադարձը հանրային պահանջ է, ԲՀԿ-ն այս հարցում նեղանձնական շահեր չի հետապնդում։ Մենք առաջնորդվում ենք ժողովրդի պահանջով։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ