«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Գվարդիոլան ընդդեմ Գվարդիոլայի

Գվարդիոլան ընդդեմ Գվարդիոլայի
18.10.2016 | 11:03

Այսօր և վաղը եվրոպական ֆուտբոլում մեծ տոնահանդես է. կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումները: Հայտնի պատճառով հատկապես գերլարված մրցակցություն է սպասվում վաղը կայանալիք «Բարսելոն»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունում.՝ Խոսեպ Գվարդիոլայի ներկայիս թիմը կհանդիպի նախկինին, որի հետ կերտվել են մեր օրերի այս տաղանդավոր մարզչի կենսագրության լավագույն էջերը:

Իսկ ընդհանրապես, դիտարժան խաղերի պակաս չկա, ու դրանց մեջ պակաս հետաքրքրություն չի ներկայացնում «Լեստեր»-«Կոպենհագեն» առճակատումը: Անգլիայի գործող չեմպիոնը, որ բավականին թույլ է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում, ակնհայտորեն թիրախավորված է Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու վրա, և բնավ էլ զարմանալի չի լինի, եթե Ռանիերիի սաները խոշոր անակնկալի հեղինակ դառնան նաև այստեղ: Համենայն դեպս, «Լեստերը» «Բարսելոնի», «Աթլետիկոյի», «Նապոլիի» հետ այն չորս թիմերից մեկն է, որը խմբային երեք հանդիպումներն էլ ավարտել է բացառապես հաղթանակով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ